ԱՄՆ սենատը մտադիր է Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից

225

ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին գործերով հանձնաժողովը հինգշաբթի ընդունել է օրինագիծ, որի համաձայն՝ ամերիկացի օրենսդիրները պետք է աշխատեն միջազգային կազմակերպություններում և պայմանագրերում Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից։

Այդ մասին հաղորդել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ Վաշինգտոնի վարչակազմը պետք է «հանդես գա ՉԺՀ-ն որպես զարգացող պետություն անվանելու դեմ՝ ցանկացած պայմանագրում կամ միջազգային համաձայնագրում, որի կողմ է հանդիսանում Միացյալ Նահանգները»։

Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է պահանջի, որ միջազգային կազմակերպություններում Չինաստանը դասակարգվի որպես «միջինից բարձր  մակարդակ ունեցող, բարձր մակարդակ ունեցող կամ զարգացած երկիր»։ Օրենսդիրները կարծում են, որ անկախ իրենց նախաձեռնության հաջողությունից՝ ԱՄՆ-ը պետք է հասնի նրան, որ Չինաստանը չօգտվի «արտոնությունների ռեժիմից» և «օգնություն չստանա կազմակերպություններից՝ զարգացող երկրի կարգավիճակի կապակցությամբ»։

Մարտին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունել է այդ փաստաթուղթը։ Հիմա օրինագծի քվեարկությունը պետք է տեղի ունենա Սենատում, լրիվ կազմով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ․ ԱՄՆ իշխանություններն իմ դեմ մեղադրանք են հարուցել գաղտնի փաստաթղթերի պատճառով
Հաջորդ հոդվածըԶիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն