‘ԱՄՆ սենատորին մեղադրում են. Նա «նախընտրում է ամենաերիտասարդ և ամենաթարմ աղջիներին»’

876

Երիտասարդ դոմինիկուհին բաց նամակ է հղել «Քաղաքացիները՝ Վաշինգթոնում հանուն պատասխանատվության և էթիկայի» կազմակերպությանը, որում պատմում է ԱՄՆ սենատոր, 59-ամյա Բոբ Մենենդեսի և իր  միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունների մասին: Ըստ նախորդ տարվա ապրիլին գրված նամակի՝ կինը բժիշկ Սելոմոն Մելջենի կազմակերպած խնջույքների ժամանակ մի քանի անգամ սեռական ծառայություններ է մատուցել սենատորին, տեղեկացնում է  The Daily Caller-ը:

«Այդ սենատորը նախընտրում է ամենաերիտասարդ և ամենաթարմ աղջիներին: Սկզբում նա շատ լուրջ էր թվում, որովհետև չէր խոսում ոչ մեկի հետ: Սակայն հետո պարզվեց, որ նա, ինչպես և բոլորը, բավականին նուրբ ճաշակ ունի», — գրում է դոմինիկուհին:

The Daily Caller պարբերականը չի նշում կնոջ անունը, քանի որ նա, ըստ երևույթին, ամենափոքրն է եղել բոլոր նրանց մեջ, ում հետ զվարճացել է Մենենդեսը: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունները տապալվել են բնականոն նախագահական ընտրությունների պայմաններն ապահովելու գործում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի նկատմամբ մահափորձի վերաբերյալ ֆեյսբուքյան վարկածները ‘