‘ԱՄՆ. Սպանություններ և զենք կրելու իրավունք’

1142

Երեքշաբթի ամերիկյան Օրեգոն նահանգի ոչ մեծ մի քաղաքում անհայտ անձը մտել է դպրոց, գնդակահարել մի աշակերտի, ապա ինքնասպան եղել:

Սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է. հունիսի 5-ին անհայտ «հրաձիգը» Սիեթլում սպանել էր 19-ամյա մի ուսանողի ու վիրավորել մի քանիսին:

Ամերիկացիները վրդովված են, այդ թվում՝ նախագահ Օբաման: «Մեր հանրությունը հրաժարվում է տարրական միջոցներ ձեռք առնել, որպեսզի զենքը չհայտնվի այդպիսի մարդկանց ձեռքում   և անդառնալի կորուստների չհանգեցնի: Մենք միակ ժողովուրդն ենք, աշխարհի միակ զարգացած երկիրը, որտեղ նման բան հնարավոր է»,- ասել է Օբաման:

ԱՄՆ նախագահն արդեն երեք տարի ապարդյուն փորձում է հասնել նրան, որ Կոնգրեսը հավանություն տա զենք ունենալու պայմանները խստացնող օրենքին: Սակայն ԱՄՆ Ազգային հրաձգային ընկերության լոբբինգի ճնշման տակ Կոնգրեսը չի ցանկանում ոտնձգություն կատարել զենք ունենալու իրավունքը հաստատող Սահմանադրության նկատմամբ: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Ես մարդասպան չեմ, ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը». Հարսնաքարի գործով ամբաստանյալ’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի «Տնանկների շարժում». ԱԱ-2014-ը չենք ձախողի’