‘ԱՄՆ վարչակազմ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս փուլում չի քննարկվում’

810

Այս փուլում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում: Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը՝ հավելելով, որ «Ուկրաինան ինքն էլ նման հայցով չի դիմել»:

Միևնույն ժամանակ՝ նա հաստատել է, որ ԱՄՆ-ը «հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ում «բաց դռների քաղաքականությանը»:

Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը խուսափել է այն հարցի պատասխանից, թե Վաշինգտոնն ինչ սպասելիքներ ունի Մինսկում կայանալիք հանդիպումից, արդյո՞ք նա հնարավորություն տեսնում է Ուկրաինայի հարավ-արևելքում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման և այդ հանրապետությունում ճգնաժամի քաղաքական կարգավորման համար:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ապահովագրողների զուտ շահույթը 2014-ի 9 ամիսներին կազմել է 2.3 մլրդ դրամ’
Հաջորդ հոդվածը‘Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում’