‘ԱՄՆ ցամաքային զորքերում սկսել է գործել կիբեռպաշտպանության առաջին բրիգադը’

976

ԱՄՆ ցամաքային զորքերում սկսել է գործել համակարգչային ցանցերի անվտանգության ապահովման ուսուցման առաջին հատուկ ստորաբաժանումը, որն ստացել է կիբեռպաշտպանության բրիգադ անունը:

Ինչպես հայտարարել է ամերիկյան բանակի կիբեռհրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Քարդոնը, այն կտեղակայվի Ջորջիա նահանգի Ֆորտ-Գորդոն ռազմակայանում: Բրիգադի հրամանատար է նշանակվել գնդապետ Դոնալդ Բրեյը:

Ուշագրավ է, որ այդ ստորաբաժանումում կծառայեն ոչ միայն կադրային զինվորականներ, այլև քաղաքացիական մասնագետներ: Բրիգադը կունենա 20 թիմ՝ 40-ական անդամներով: Նրանց առջև խնդիր կդրվի ապահովել համակարգչային տեղեկատվական ցանցերի պաշտպանությունը այն գործողությունների ընթացքում, որ ցամաքային զորքերը վարում են ինքնուրույն կամ զինված ուժերի այլ տեսակների հետ համատեղ, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. « Ունենք բոլոր նախադրյալները՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար»’
Հաջորդ հոդվածը‘Ալինա Կաբաեւան հեռանում է Պետդումայից’