‘ԱՄՆ փոխնախագահը հանրապետականներին նեանդերթալցիներ է անվանել’

924

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին անվանել է նեանդերթալցիներ, երեկ հաղորդել է ABC News-ը: Այդ հայտարարությունը Բայդենն արել է իր նստավայրում ընդունելության ժամանակ, որը նվիրված էր բռնություններից կանանց պաշտպանելու վերաբերյալ օրենքի ընդունման մեկամյակին: Ինչպես գրում է USA Today-ը, Բայդենը, խոսելով այդ օրենքի մասին, հայտարարել է, որ պատրաստվում է «վրդովեցուցիչ մի բան ասել», ապա «նեանդերթալցիների ամբոխի նման մի բան» է անվանել Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության այն անդամներին, ովքեր դեմ են կանանց պաշտպանության օրենքի ստորագրմանը՝ նոր ժամկետով: Հանրապետականների դժգոհության տեղիք են տվել օրենքում արված այն փոփոխությունները, որոնք օրենքի գործողությունը տարածում են նաև ԱՄՆ հնդկացի կանանց, ներգաղթյալների և լեսբուհիների վրա, ովքեր բռնությունների են ենթարկվում ուրիշ կանանց կողմից:

Ջո Բայդենը դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ փոխնախագահ է ընտրվել 2009 թ., ապա այդ պաշտոնում վերընտրվել է 2012-ին: Նա ԱՄՆ-ում զենքի վաճառքը սահմանափակելու կողմնակից է, հատկապես՝ հանդես է գալիս գնորդների ստուգումը խստացնելու օգտին: Բացի այդ՝ նա հանդես է գալիս համասեռ ամուսնություններն օրինականացնելու օգտին՝ դրանում առաջ անցնելով նույնիսկ Բարաք Օբամայից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլե. Մենք նույն վիճակում էինք, ինչ հայաստանցիները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’