‘ԱՄՆ և Իրանի ղեկավարների առաջին հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ում’

853

ՄԱԿ-ի առաջիկա գլխավոր ասամբլեան կարող է դառնալ 1979 թ. ի վեր ԱՄՆ և Իրանի ղեկավարների առաջին հանդիպման վայրը, այսօր հաղորդել է Guardian-ը:

Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել են 1980 թ. ապրիլի 7-ին՝ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: 1979 թ. վերջերից երկու երկրների առաջնորդները չեն մասնակցել համատեղ միջոցառումների: Guardian-ի տվյալներով՝ այս հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա իրանցի գործընկերոջ՝ Հասան Ռուհանիի միջև երկխոսության շարունակությունը կարող է դառնալ. անցյալ շաբաթվա վերջին նրանք նամակներ են փոխանակել, որից հետո Օբաման ասել էր, թե ուզում է Թեհրանի հնարավորություններն օգտագործել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում: Իրանի նախագահը չի մեկնաբանել Նյու Յորքում հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը, փոխանցում է  РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից’
Հաջորդ հոդվածը‘Ջոկովիչը շարունակում է գլխավորել ATP-ի աղյուսակը’