‘Ամուսինը դանակահարել է կնոջը՝ գիշերային ակումբի պարուհուն’

1356

Ս. Տարոնցի նրբանցքի բնակիչ, 29-ամյա Արմեն Արիստակեսյանը սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տանը խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել կնոջը` 37-ամյա Մարիամ Սարգսյանը, որից հետո դանակահարել նրան: Այդ մասին iLur.am-ին հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մարիամ Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց, ուր և վիրահատվել է: Բժիշկների փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է լավ, և աղջկա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում եւ ձեռնարկվում միջոցառումներ՝ Արմեն Արիստակեսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների` Մարիամ Սարգսյանն աշխատում է «Էլլա» գիշերային ակումբում որպես պարուհի:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակում տեղի կունենա համերգ շախմատիստների հաղթանակի պատվին’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն Մասիսում կպահանջի ձայների վերահաշվարկ ‘