‘Ամուսինները խոշտանգել են սկեսուրին և տեսանկարահանել’

1221

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանների:

Վերջիններս ամուսիններ են, նրանք խմբի կազմում տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ պատճառելով` խոշտանգել են Գ. Գրիգորյանից նյութական և այլ հարազատական կախվածության մեջ գտնվող վերջինիս մորը` Թագուհի Գրիգորյանին և տատիկին` Նազիկ Կարապետյանին, հայտնում է iravaban.net-ը:

Սա դեռ բավական չէ, իրենց կատարածը տեսանկարահանել են, քանզի գործով որպես իրեղեն ապացույց են ճանաչվել երկու DVD և երկու CD սկավառակները՝ փաթեթավորված և կնիքված երկու փաթեթներում:

Գուրգենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ Սյուզաննայի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախորդ հոդվածը’28-ամյա երիտասարդը փորձել է ինքնասպան լինել ԱԺ տարածքում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բուքինգհեմյան պալատի մոտ դանակներով տղամարդ է ձերբակալվել (տեսանյութ)’