‘Ամուսնությունների եւ ծնունդների թիվը հունվար-հունիսին նվազել է’

873

Հայաստանում ծնունդների թիվը շարունակվում է կրճատվել։ ՀՀ ԱՎԾ տվյալներով, որոնք փոխանցում է Ա1+-ը, 2013թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվը կրճատվել է 2,7 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում մահերի թիվը նվազել է 4,3 տոկոսվ, իսկ բնական հավելաճն ավելացել է 2,8 տոկոսով։

Ծնունդների թվի նվազմանը զուգահեռ հայաստանցիները սկսել են ավելի քիչ ամուսնական դաշինքներ կնքել։ 2013թ. հունվար-հունիսին ամուսնությունների թիվը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 4,3՝, իսկ ամուսանալուծություններն հակառակը՝ աճել են 14,2 տոկոսով։ 

ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2013թ. հունվար-հունիսին գրանցվել է բնակչության բնական աճի բացասական ցուցանիշ։

Նախորդ հոդվածը‘Օբամա. Երեխաները ամեն օր մշտադիտարկում չէին անում, թե ինչ է հագել Քիմ Քարդաշյանը’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայող է վիրավորվել’