‘Ամռանը կհրատարակվեն Ֆրենկ Լեմպարդի առաջին մանկական պատմվածքները’

813

Անգլիայի հավաքականի եւ «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մտադիր է իրեն դրսեւորել որպես մանկագիր: Նրա առաջին գրքերը կհհրատարակվեն արդեն այս ամռանը: Հիշեցնենք, որ Լեմպարդի պայմանագիրը «Չելսիի» հետ նույնպես այս ամռանն է ավարտվում:

Ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել Little Brown հրատարակչության հետ Ֆրենկի անունով դպրոցականի արկածների մասին պատմվածքների շարքի հրատարակման համար, որը նախատեսված է մինչեւ 5 տարեկան երեխաների համար:

Սպասվում է, որ նրա առաջին գիրքը՝ «Ֆրենկին ընդդեմ ծովահենների», լույս կտեսնի հունիսին: Մինչեւ 2013թ. ավարտը կհրատարակվեն եւս երկու պատմվածք:

Չնայած թվացյալ պարզունակությանը, հնարավոր է, որ այդ պատմվածքների ընթերցանությունից գոհ մնան ոչ միայն մանուկները, այլ նաեւ «Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի երկրպագուները, քանի որ պատմվածքների որոշ գործող անձինք բավական նմանություն ունեն ոչ միայն Լեմպարդի թիմակիցների, այլ նաեւ ֆուտբոլային աշխարհում հայտնի այլ մարդկանց հետ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերարների’
Հաջորդ հոդվածը‘Ժողովուրդը գալիս է պայքարելու ոչ թե ՀԱԿ-ի, այլ` սեփական իրավունքների, իր երկրի, իր պետության համար’