‘Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Ջոկովիչը հաղթեց Ֆեդերերին (տեսանյութ)’

862

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը ATP Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում առավելության հասավ երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ: Սերբ և շվեյցարացի թենիսիստները կորտում անցկացրեցին 1 ժամ, 20 րոպե, գրանցվեց 6:3, 6:4 հաշիվը: 

Այս տիտղոսը 28-ամյա Ջոկովիչի կարիերայում 59-րդն է և 11-րդը` ընթացիկ մրցաշրջանում: Նշենք նաև, որ սա Ջոկովիչի և Ֆեդերերի 43-րդ հանդիպումն էր, 22 խաղում հաղթանակ է տոնել Ջոկովիչը:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Ալվես. «Քրիստիանոն չի փոխվում, նա դեռ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»’