‘«Այաքսը»՝ Հոլանդիայի գավաթակիր’

945

«Այաքսը» 19-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Հոլանդիայի գավաթը։ Եզրափակիչում Ամստերդամի թիմը խնդիրներ չունեցավ «Վիլեմ Երկրորդի» հետ պայքարում առավելության հասնելով 4։0 հաշվով։

Մայիսի 8-ին «Այաքսը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»։ Անգլիայում հոլանդական թիմը հաղթել է 1։0 հաշվով։

Հոլանդիայի Գավաթ, եզրափակիչ

«Վիլեմ Երկրորդ» — «Այաքս»՝ 0։4

Բլինդ, 38, Հունտելար, 39, 67, Կրիստենսեն, 76

Նախորդ հոդվածը‘Էմերի. Ուելբեքը կլքի «Արսենալը» մրցաշրջանի ավարտից հետո’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին»՝ ՉԼ-ի խմբային փուլի ուղեգիր նվաճած երրորդ անգլիական ակումբ’