‘Այգեհովիտ գյուղի մոտ վնասազերծվել են արկեր’

839

Սեպտեմբերի 2-ին, ժամը 11.20-ին, մեկ մարտական հաշվարկ է մեկնել Այգեհովիտ գյուղի «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերված «КС» տիպի հրանոթի 100 մմ տրամաչափի արկերի 2 մարտական գլխիկների վնասազերծման աշխատանքների ժամանակ հերթապահություն իրականացնելու: Տեղեկացնում է ԱԻՆ-ը: Ժամը 13.50-ին  սակրավորները տեղում` պայթեցման եղանակով, արկերը վնասազերծել են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 11.46-ին, տեղեկատվություն էր ստացվել, որ Այգեհովիտ գյուղի «Համզա» կոչվող հանդամասում հայտնաբերվել է տանկի ականի մարտական գլխիկ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր «КС» տիպի հրանոթի 100 մմ տրամաչափի արկերի 2 մարտական գլխիկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել էին տարածքը, իսկ մարտական գլխիկները վնասազերծվել ս.թ. սեպտեմբերի 2-ին սակրավորների կողմից:
   

Նախորդ հոդվածը‘Հովհ. Թումանյանի թանգարանում կայացել է «Մութ ու Լուս աշխարհ» «3D» հեքիաթի շնորհանդեսը’
Հաջորդ հոդվածը‘Հայոց բանակի ու սպառազինության մասին ՀՀ վարչապետը պետք է լռի. Մամուլ’