‘Այդ ո՞ւր առանց չիշիկ. Մամուլ’

1535

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսպես կոչված «բիոզուգարանների» շահագործման բիզնես-ծրագրով նախատեսված է եղել նաև գովազդային վահանակների տեղադրում:

«ՉԻ» — Հետաքրքիր է՝ ի՞նչ գովազդային վահանակների մասին է խոսքը: Այդ վահանակները պիտի զուգարաննե՞րը գովազդեն, թե՞ հակառակը՝ զուգարաններում պիտի այլ ապրանքներ և ծառայություններ գովազդվեն: Առաջին տարբերակի դեպքում ամեն ինչ պարզ է: Ասենք՝ զուգարաններից մի 50-60 մետր հեռավորության վրա հսկայական վահանակներ են տեղադրվում՝ վրան գրված. «Այդ ո՞ւր առանց չիշիկ» (իսկ ներքևում, շատ մանր տառերով, «ծառայության արժեքը 200 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն»):

Կարելի է ներսում նույնպես գովազդային վահանակներ տեղադրել: Շատ լավ կնայվի, օրինակ, քյաբաբի գովազդը: Այնպես որ՝ բիզնես-ծրագիրն իսկապես հաջողված է: Ափսոս միայն, որ ոչ զուգարաններն են գործում, ոչ էլ գովազդատուներ կան: Թե չէ մնացած ամեն ինչ կարգին է:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 14-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ ‘