‘Այժմ, ինչպես սովետական ժամանակ, ասուլիսի դեր են կատարում համագումարները. Մամուլ’

827

«Հրապարակն» անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ասուլիսներին` ընգծելով ՌԴ նախագահի բացախոսությունը, թափանցիկ աշխատանքը հասարակության հետ: Թերթը անդրադարձ է կատարում նաև Հայաստանում ձևավորված՝ լրագրողների հետ հանդիպումների ավանդույթին. «Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 5-6 տարիների ընթացքում ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել, կարելի է ասել` լրագրողի դեմառդեմ չի տեսել: Նույնիսկ նրա խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես չի գալիս հանրության առաջ, բրիֆինգներ չի անում: Հազիվ թե մեկը հիշի նրա բանավոր խոսքը նախագահի մամուլի քարտուղար աշխատելու տարիներին: Սերժ Սարգսյանն իսպառ վերացրեց նախագահի ասուլիսի չձևավորված ավանդույթը: Ոչ տեղացի, ոչ արտասահմանյան լրագրողների հետ նա չի շփվում: Իսկ հանդիպումներն իշխանամետ ԶԼՄ-ների հետ, ինչպես, օրինակ, «Գոլոս Արմենիի» թերթի խմբագրակազմի, սովորաբար ենթակա չեն լուսաբանման: Այժմ, ինչպես սովետական ժամանակ, ասուլիսի դեր են կատարում համագումարները կամ մարզեր այցերը, որոնց ընդմիջումներին նա մի քանի նախապես պայմանավորված հարցերի է պատասխանում»:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետը չի բացվում Հայաստանում. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Միքայել Մելքումյանի հարցը Աժ էթիկայի հանձնաժողովի վարույթում. Մամուլ’