‘«Այլընտրանքային» միջոցառում Դոնեցկում. Գերեվարված ուկրաինացի զինվորականների շքերթը քաղաքի փողոցներով’

1331

Ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության իշխանությունները յուրովի ձեւով են պատրաստվում նշել Ուկրաինայի անկախության օրը: Օգոստոսի 24-ին Կիեւում նախատեսվում է իրականացնել ռազմական շքերթ, մինչդեռ Դոնեցկում պատրասվում են «այլընտրանքային» միջոցառման՝ փողոց հանելով առգրավված ռազմական տեխնիկան եւ գերեվարված ուկրաինացի զինվորականներին: Այս մասին հայտնում է Դոնեցկի պաշտոնական կայքը:

Վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն արդեն իսկ ստորագրել է շքերթի անցկացման մասին հրամանը: Հայտարարության մեջ նշվում է. «Դոնեցկի վարչապետ Զախարչենկոն հրամայել է օգոստոսի 24-ին Լենինի հրապարակ տեղափոխել առգրավված ուկրաինական տեխնիկան, իսկ գերեվարված զինվորականները կշրջեն քաղաքի փողոցներով, ինչպես մի ժամանակ վարվում էին ուկրաինացի զինծառայողներին ոգեշնչող գերմանացիների նկատմամբ՝ Մոսկվայում»:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից արգելվում է մեքենաների կայանումը Ստանիսլավսկու թատրոնի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Բաքվի «Շեհիդների պուրակում» շիրիմ են պղծել’