‘Այովայում Թեդ Քրուզն առաջ է անցել Դոնալդ Թրամփից’

1132

ԱՄՆ Այովա նահանգում հանրապետական ներկուսակցական ընտրություններում հաղթել է Թեքսաս նահանգից ընտրված սենատոր Թեդ Քրուզը՝ առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփից:

Երրորդ տեղն զբաղեցրել է Ֆլորիդայից ընտրված սենատոր Մարկո Ռուբիոն, որի արդյունքները դիտորդների ակնկալածից ավելի բարձր են եղել:

Դեմոկրատների շրջանում առաջատարը ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է և Վերմոնտ նահանգից սենատոր Վերմոնտ Բեռնի Սանդերսը, որն իրեն անվանում է դեմոկրատ սոցիալիստ: Նրանց միջև ձայների տարբերությունն ընդամոնը 1 տոկոս է:

Հանրապետական կուսակցության ներկուսակցական հերթական ընտրությունները կայանալու են Նյու-Հեմփշիր նահանգում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով’