‘Այսուհետ ոչ թե փուչիկ Կարեն, այլ՝ шарик. «ՉԻ» ‘

2124

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Հունիսի 19-ից ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպել է ռուսաց լեզվի խորացված դասընթացներ: Հատուկ նշվում է, որ պարապմունքների ժամանակ շեշտը դրվելու է խոսակցական ռուսերենի զարգացման վրա:

«ՉԻ» — Կենտրոնից իջեցված որոշումներն անշեղորեն կենսագործելն, իհարկե, սուրբ գործ է. ՀՀԿ կոմսոմոլը պարտավո՛ր է տիրապետել Եվրասիական պետության աշխատանքային լեզվին: Զարմանալի է միայն, որ ՀՀԿ երիտթևը նման մի դասընթաց էլ տաքսու վարորդների համար չի կազմակերպել: Չէ՞ որ վաղը-մյուս օրը Մոսկվայից կարող է նոր «ռևիզոր» գալ ու տաքսի նստել:

Ինչ վերաբերում է հատկապես խոսակցական ռուսերենի զարգացմանը, ապա այստեղ փուչիկ (ներողություն шарик) Կարենը փոքր ինչ սխալվել է: «Ռուս գործընկերների» հետ շփումների ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, չեն խոսում, միայն գլուխները կախ ուշադիր լսում են: Այնպես որ երիտհանրապետականներին ոչ թե խոսակցական, այլ լսակցական ռուսերենն է պետք: Որպեսզի լսածը հասկանան ու իմանան, թե երբ է պետք գլխով անել, երբ՝ ծափ տալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի’
Հաջորդ հոդվածը‘«Դ!եմ եմ»-ը կոչ է անում հավաքվել ԱԺ-ի դիմաց’