‘Այսօր՝ ապրիլի 30-ին սպասվող իրադարձությունները’

1309

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 30-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսը ժամը 18-ին հանրահավաք կանցկացնի, որին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • Սիվիլիթաս հիմնադրամը հրավիրում է բանավեճի «Երևանի ավագանու ընտրությունները. ի՞նչ սպասելիքներ կան մասնակցող կուսակցություններից, ի՞նչ է ուզում Երևանի քաղաքացին, ի՞նչ ծրագրեր ունեն յուրաքանչյուր կուսակցությունը» թեմայով: Բանավեճի մասնակիցներն են Վարդան Օսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վահագն Խաչատրյանը, Արմեն Ռուստամյանը, Մանուկ Սուքիասյանը: Մասնակցությունը դեռ չեն հաստատել ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:
  • Ժամը 12:00-ին Հենարան ակումբում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կներկայացնի Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում 2013թ. Երեւանի ավագանու ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը (2013թ.ապրիլի 7-24):
  • Ժամը 13:00-ին Երեւանի ավագանու ընտրություների նախընտրական հանդիպումների շրջանակում ՀՅԴ ներկայացուցիչները   Շենգավիթ վարչական շրջանում Արթուր Կարապետյանի անվան պուրակից  քայլարշավով ընտրողներին կծանոթացնեն ՀՅԴ նախընտրական ծրագրերին. երթուղին Եղիշե Թադեւոսյան-Բագրատունյաց-Արտաշիսյան-Չարբախ:
  • Ժամը 19:30-ին Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի փակման արարողությունը:  

Նախորդ հոդվածը‘Վթար Սպիտակ — Վանաձոր ավտոճանապարհին. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘«Սա սուրբ ծառ է»․ Սամվել Կարապետյանը՝ արցախահայերի ծառապաշտության մասին (տեսաբլոգ)’