‘Այսօր՝ հուլիսի 2-ին սպասվող իրադարձությունները’

849

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հուլիսի 2-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 14:00-ին Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական նիստը:
  • Ժամը 19:00-ին Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև տեղի կունենա մոմավառություն` նվիրված Հրաչ Մուրադյանին:
  • Ժամը 11:00-ին ՀՀ կառավարությունում տեղի կունենա քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի մամուլի ասուլիսը` Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ:
  • Ժամը 12:00-ին բնապահպանության նախարարի տեղակալ, նախարարի պաշտոնակատար Սիմոն Պապյանը կխոսի նույն թեմայի շուրջ:
  • Ժամը 10.00-ին տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության` Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացումը:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը արդեն կասկածյա՞լ է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի ցինիզմը դառնում է բումերանգ’