‘Այսօր՝ հուլիսի 3-ին սպասվող իրադարձությունները’

982

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հուլիսի 3-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն 2013 թ. ապրիլի 8-ին դատի էր տվել ՀՀ Ազգային ժողովին՝ տեղեկատվության տրամադրումը մերժելու համար։ ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012 թ. առաջին կիսամյակի որոշ կարգադրությունների պատճեններ` պատճառաբանելով, թե դրանք պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:  Դատական նիստը տեղի կունենա ժամը 12:00-ին, ՀՀ Վարչական դատարանում: Դիմելով դատարան՝ ԻԱԿ-ը խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները:
  • «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարի լավագույն հրաձիգների եզրափակիչ մրցումը տեղի է ունենալու ժամը 12:00-ին, Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի հրաձգարանում:  
  • Ժամը 12.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Հայկաշենի գյուղապետարանում տեղի կունենան «Արխիտրավ» ՍՊԸ կողմից ներկայացված Գայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, նախագիծը տեղադրված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:
  • ՆՓԱԿ նորարար փորձառական արվեստի կենտրոնում կբացվի «Մայր (այլ) Հայաստանը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես  տեղեկացնում են ՆՓԱԿ-ից, առաջին անգամ հայկական լուսանկարչության պատմության մեջ տասը կին լուսանկարիչներ միավորել են իրենց ջանքերը եւ համատեղ կներկայացնեն խմբակային ցուցահանդես, որը կներկայացնի Հայաստանը նրանց աչքերով: 

Նախորդ հոդվածը‘Կանխվել է 22-ամյա երիտասարդի ինքնասպանու­թյան փորձը’
Հաջորդ հոդվածը‘Գիշերային ցույցեր Եգիպտոսում. 16 զոհ’