‘Այսօր՝ հուլիսի 9-ին սպասվող իրադարձությունները’

832

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հուլիսի 9-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 11:00-ին Էլիտ Գրուպ համալիրում կկայանա հայ-ռումինական գործարար համաժողով: Գործարար համաժողովը տեղի է ունենում հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Համատեղ կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերողների և Գործարարների միությունը:
  • Ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի և Աշոտ Թադևոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները:
  • Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կկայանա Հայաստանի սփյուռքի նախարարության 2013 թվականի «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
  • Ժամը 12:00-ին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի դիմումի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը վերացնելու և տուժող Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու պահանջով:

Նախորդ հոդվածը‘Աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Վարչախմբի խուճապի ստույգ ախտանշանը’