‘Այսօր՝ հունիսի 11-ին սպասվող իրադարձությունները’

835

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 11-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Այսօր կշարունակվի երեկ մեկնարկած փաստաբանների գործադուլը: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են Վճռաբեկ դատարանի գործողություններից: Երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ գործադուլին միացել է 201 փաստաբան:  
  • Հայաստանի Սահմանադրական դատարանը հունիսի 11-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: Այդ մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը վիճարկում է  Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչությանը վերաբերող 18-րդ հոդվածի 5-րդ մասի եւ նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործմանը վերաբերող 26-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը:
  • Տեղի կունենա քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: Ըստ «Երևանի մասին» օրենքի` նորընտիր ավագանու առաջին նիստից երեք օր հետո էլ պետք է տեղի ունենա քաղաքապետի երդմնակալության արարողությունը: «Բարև Երևանը» հայտարարել է, որ արարողությանը չի մասնակցելու:
  • Դիմորդները միասնական քննություն կհանձնեն «Մաթեմատիկա» առարկայից: Արդեն իսկ տեղի են ունեցել «Ռուսաց լեզու», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննությունները:
  • Ազգային ժողովի քառօրյան կշարունակվի: Պատգամավորները կշարունակեն քննարկել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Օզբիլիզը Ռուսաստանի առաջնության Top-5 խաղացողներից մեկը. Russia Today’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանական նոր աղետ. Հանքավայր կշագործվի Վայոց ձորում’