‘Այսօր՝ հունիսի 15-ին սպասվող իրադարձությունները’

869

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 15-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Երևանի ավագանու այսօրվա նիստում ներառված հարցերի թվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի չորս տեղակալների նշանակման հարցը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի կայքը։ Մասնավորապես նախատեսված է այդ պաշտոններում առաջադրել Կամո Արեյանին, Վահե Նիկոյանին, Արամ Սուքիասյանին և Դավիթ Օհանյանին։ Կամո Արեյանին, ի դեպ, նախատեսվում է առաջադրել որպես քաղաքապետի առաջին տեղակալ։
  • Անվանի արձակագիր Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ժամը 14:30-ին` Հայաստանի գրողների միության դահլիճում: Իսկ հոգեհանգիստը` նույն օրում, ժամը 18-ին` Աշնակ գյուղում: Թաղման արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին` Աշնակ գյուղում:
  • Մոսկվայում սպանված հայազգի գործարար, «ԲԱՄՕ» շինարարական կազմակերպության տնօրեն Հովիկ Մուրադյանի հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 12-ին, հայրենի Ծովասար համայքնում:
  • Պաշտոնապես բացվելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Բաթումի է մեկնելու այս սեզոնի  առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Միջոցառմանը մասնակցելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Վալկոն, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները, ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, այլ հրավիրվածներ:
  • Ժամը 19.00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։ «120 րոպե՝ Ժվանեցկու հետ» խորագիրը կրող նոր ծրագիրը 2 ժամ շարունակ ժպիտ կպարգևի հանդիսատեսին։ Ժվանեցկու հեղինակային երեկոն կյանքի է կոչվում «Ժողովրդավարական դիվանագիտություն» առաքելության «Բոլորն ուղևորվում են Երևան» ծրագրի շրջանակներում, տեղեկացնում են «Բեմ փրոդաքշն» ընկերության մամուլի գրասենյակից:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Նժդեհի բարեկամուհին մեկ տարի է՝ նստացույց է անում, իսկ նժդեհականներից արձագանք չկա’