‘Այսօր՝ հունիսի 17-ին սպասվող իրադարձությունները’

836

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 17-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, ժամը 12:00-ին կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
  • ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարը հունիսի 17-20-ին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան: Հունիսի 17-20-ին Ուկրաինայի ԱԳ նախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարը կայցելի Հարավային Կովկասի երկրներ: Հունիսի 17-18-ին նա կայցելի Ադրբեջան, 18-19-ին կլինի Հայաստանում:
  • Հյուսիսային Իռլանդիայում հունիսի 17-ին Մեծ ութնյակի շրջանակներում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման, Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը պատրաստվում են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հերթական հայտարարությամբ:
  • Ժամը 10-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի առաջին փուլի բացումը:

Նախորդ հոդվածը‘Իսպանիա – Ուրուգվայ 2-1. Խաղի վիճակագրությունն ու գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական քաղաքների բնակիչները ցուցարարներին սատարում են կաթսաների զրնգոցով’