‘Այսօր՝ հունիսի 19-ին սպասվող իրադարձությունները’

800

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 19-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Կշարունակվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Քննարկվում է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը:
  • ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա «Երևան–Պերմ» հայ–ռուսական բիզնես ֆորումը, հաղորդում է ԱԱՊ–ի մամուլի ծառայությունը։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն կստորագրեն կրթական համագործակցության հուշագիր՝ Երևանի Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու վերաբերյալ:
  • Մատենադարանի նոր մասնաշենքում աշխատանքները կսկսի «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ: 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է փայտանյութ տեղափոխող 16 բեռնատար’
Հաջորդ հոդվածը‘Իսպանական ֆուտբոլի հերթական նվաճումը’