‘Այսօր՝ հունիսի 25-ին սպասվող իրադարձությունները’

1336

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 25-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 19:00-ին Երևանի Կարապի լճի մոտ տեղի կունենա Խոստումը խոստում է ակցիան: Ակցիան անց է կացվելու Կանանց իրավունքների կենտրոնին կից գործող Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության ցանցի անդամների հետ համատեղ:
  • Ժամը 17։00-ին ԱրտեՎալե Արվեստի սրահում (53/55 Բյուզանդ, Երեւան, Հայաստան) տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանին նվիրված ցուցահանդեսի բացումը, որը կտևի մինչ հուլիս 10-ը:
  • Ժամը 14:00-ին տեղի կունենա «Առողջապահության ոլորտում հանրային քաղաքականության գնահատում» թեմայով կլոր սեղան քննարկում: Քննարկման ընթացքում կներկայացվեն «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» (EDRC) կողմից Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացված «Առողջապահության 2013-ի պետական բյուջեի վերլուծություն» և «Համավճարային համակարգի սոցիալական ազդեցության գնահատում» հետազոտությունների արդյունքները:
  • Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանը կթողարկի իր նոր «Orca Symphony No. 1» ալբոմը, հայտնում է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Զգուշացեք… ոչխարներից’