‘Այսօր՝ հունիսի 28-ին սպասվող իրադարձությունները’

779

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 28-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 14:00-ին Գլխավոր դատախազության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար դատապարտված Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների:
  • Ժամը 15:00-ին Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով հերթական նիստը:
  • Ժամը 14.30-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ տեղի է ունենալու քննարկում Կենտրոնական ծածկած շուկայի շենքին առնչվող խնդրի վերաբերյալ: Քննարկումը տեղի է ունենալու Պաշտպանի գրասենյակում, որին ներկա են լինելու պետական իրավասու մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում:
  • Վանաձորում տեղի կունենա «Տնական ուտելիքի օր» խորագրով կամավորական ակցիա: Այն իրականացվում է «Կամավորություն + Գործողություն = Փոփոխություն» ծրագրի շրջանակներում: Ակցիայի շրջանակներում Լոռու մարզի` Ախթալայի, Դսեղի և Մարգահովիտի Համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի անդամները իրենց ընտանիքների և համայնքների ղեկավարների հետ կպատրաստեն տարբեր կերակրատեսակներ` Վանաձորի ծերատան բնակիչներին բաժանելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ Զավարյան փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Անպարտելիները չեն նահանջում’