‘Այսօր՝ հունիսի 5-ին սպասվող իրադարձությունները’

1498

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 5-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 15:00-ին Կամերային թատրոնում տեղի կունենա «Երեք հայացք Երևանին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Ցուցահանդեսը բաղկացած է երեք հատվածից, ներկայացվելու են Սարգիս Հովհաննիսյանի, Հայկ Բիանջյանի, Ռուբեն Փաշինյանի աշխատանքները:
  • Ժամը 13-ին Մանկական զբոսայգում Շրջակա միջավայրի պաշտպանության օրվա կապակցությամբ տեղի կունենա բնապահպանական մեծ միջոցառում: Երեխաները կպատրաստեն էկո պայուսակներ: Հրավիրում են Հայաստանի «Պատանեկան նվաճումներ» և USAID կազմակերպությունները:
  • Մալթայի ազգային հավաքականը Երևան կժամանի և կհանգրվանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Հիշեցնենք, որ հունիսի 7-ին, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Մալթայի հավաքականին:
  • Մինսկում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Օրակարգում ներառվել են ավելի քան 20 հարցեր, որոնք ուղղված են ԱՊՀ տարածքում ռազմական ոլորտում հետագա բազմակողմանի փոխհամագործակցությանը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Կհանդիպենք գարնանը’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ՝ Մոսկվայի մետրոյում’