‘Այսօր՝ հունիսի 7-ին սպասվող իրադարձությունները’

853

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 7-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Նիստի մասին ծանուցումն ու դրա օրակարգն արդեն տեղադրված են Հանձնաժողովի կայքում:
  • Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհանդիպի Մալթայի ընտրանու հետ: Խաղից առաջ 2 թիմերի գլխավոր մարզիչները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
  • «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան ավելի վաղ հայտարարել է, թե ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն ասել է՝ աշխատավարձերը կվճարվեն հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ «Արմավիայի» աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են անկացնում՝ իրենց աշխատավարձը ստանալու պահանջով: 
  • ՀՀ պաշտպանության նախարարությունը այսօր և վաղը կազմակերպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ Տավուշի մարզ` Նոյեմբերյանում տեղակայված զորամաս: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է այցելություն Նոյեմբերյանի N զորամաս, առաջնագծում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի ասուլիս, հրաձգության պարապմունքներ, մեկօրյա սեմինարներ ոլորտի մասնագետների մասնակցությամբ` բաղկացած երկու փուլից:
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Ա. Խաչատրյանի «ԳԱՅԱՆԵ» բալետային ներկայացումը, որը նվիրվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Դիրիժոր` Կ. Դուրգարյան, բեմադրիչ` Վ. Գալստյան: Սկիզբը` ժ. 19:00:

Նախորդ հոդվածը‘Սուրիկ Խաչատրյանին աջակցում են մտավորականները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունն Էռնեկյանին խոստացել է ապագա հյուրանոցի համար կայանատեղի կառուցել (տեսանյութ)’