‘Այսօր՝ հունիսի 8-ին սպասվող իրադարձությունները’

1005

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 8-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Երևանի «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կվերաբացվի գյուղատնտեսական տոնավաճառը: «Մալիբուի» տոնավաճառում տեղերի թիվը հասցվելու է 200-ի` անցյալ տարվա 150-ի համեմատ: Առաջիկայում կվերաբացվի նաև Կասյան փողոցի գյուղմթերքի տոնավաճառը:
  • Ժամը 19:30-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա «Նվիրում Կոմիտասին» խորագրով Կոմիտասին նվիրված համերգ-երեկո: Դաշնակահար, կոմպոզիտոր՝ Լուսինե Սարգսյան, ռեժիսոր՝ Անի Ղանդիլյան: Մասնակցելու է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության երգչախումբը:
  • «Օգնենք Հայ Մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը հունիսի 8-ին և 9-ին, ժամը 17:00-21:00, Մ. Բաղրամյան 21 հասցեում գտնվող Սիրահարների այգում կազմակերպում է բարեգործական միջոցառում: Այս միջոցառման նպատակը 6 տարեկան Մարիամ Այվազյանի վիրահատության համար դրամահավաքն է: 
  • Հունիսի 8-10-ին Logos Expo Center-ը կազմակերպում է «Մանկության աշխարհ EXPO 2013» խորագրով 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների Պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսը կանցկացվի նորակառույց ցուցահանդեսային համալիրում` «Երեւան Էքսպո»-ում:
  • «Հեքիաթի ժամ» «Բուկինիստ» գրախանութում նախագիծը վերաբացվել է: Ամեն շաբաթ, ժամը 15:00-ին. Հեքիաթներ, հանելուկներ, մանկական երգեր, վիկտորինաներ: Մուտքն ազատ է:

Նախորդ հոդվածը‘Գողականի հաղթանակը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում չտրվել սադրանքների’