‘Այսօր՝ հունվարի 18-ին սպասվող իրադարձությունները’

839

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունվարի 18-ին կայանալիք ուշագրավ մի քանի իրադարձություններ:

  • Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպի լրագրողներին ու կխոսի «Որոնք են այս նախագահական ընտրությունների առանձնահատկությունները, և ինչպիսի պայքար է սպասվում» թեմայի շուրջ:
  • Էպոսագետ Վարդան Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում կպատասխանի «Ֆեյսբուքի» օգտատերերի հարցերին: Դուք ևս ձեր հարցերը կարող եք ուղղել նրան՝ գրառում թողնելով համապատասխան «event»-ի պատին:
  • Ժամը 14:00-ին, Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված «1,5 միլիոն+1, երկու բազմակետ» խորագրով հուշ-ցերեկույթ: Այն կազմակերպել է «1,5 միլիոն+1, հայրենիք-սփյուռք մշակութային կազմակերպություն»-ը:
  • Ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում տեղի կունենա ՀՀ բույսերի եւ կենդանիների Կարմիր գրքի էլեկտրոնային տարբերակի, ինչպես նաեւ «Ծառաբույսերի ներմուծման գիտական հիմունքները Հայաստանում» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է կենսաբանական գիտությունների դոկտոր Ժիրայր Վարդանյանը:
  • Wikipedia օնլայն հանրագիտարանը հունվարի 18-ին անջատելու է իր անգլերեն տարբերակը 24 ժամով ՝ այդպիսով բողոք հայտնելով ընդդեմ ԱՄՆ վիճահարույց հակահենային օրինագծի (Stop Online Piracy Act)։ Wikipedia հիմնադրամի գործադիր տնօրեն Սյու Գարդները նշել է, որ SOPA-ի ընդունումը կսպառնա ազատ և բաց ինտերնետին:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Միսթր եւ միսիս Օբամաները՝ Միշելի ծննդյան տարեդարձին’
Հաջորդ հոդվածը‘Վեյկ Ան Զեե. Արոնյանը բարելավեց դիրքերը’