‘Այսօր՝ մարտի 1-ին սպասվող իրադարձությունները’

1225

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 1-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը» Մյասնիկյանի արձանի մոտ իրենց հարգանքի տուրքն են մատուցելու մարտի 1-ի 10 անմեղ զոհերի հիշատակին: Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Հովհաննես Հովհաննիսյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան, Համլետ Թադևոսյան: Սրանք այն մարդկանց անուններն են, ովքեր սպանվեցին Երևանի կենտրոնում:

Մտավորականության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ հրավիրվում է կլոր սեղան` «Փակ շուկայի» ապօրինի վերակառուցման ու ԱԳՆ շենքը աճուրդի հանելուն դեմ: Քննարկումը տեղի կունենա ժ.14.00,Հայաստանի ճարտարապետների միությունում: Հասցե`Բաղրամյան պ.17:

Այսօր և վաղը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կկայանա 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): CTS 2013 զբոսաշրջության ցուցահանդեսն ուղղված է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը: Ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն կլինի տեղեկանալու զբոսաշրջության զարգացման տարածաշրջանային միտումներին և խնդիրներին, ինչպես նաև ծանոթանալու այս ոլորտում միջազգային գործարար փոխհարաբերությունների զարգացմանը և հեռանկարներին:

Ժամը 16-ից 17-ը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն է մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, որն ուղիղ եթերում կպատասխանի սոցցանցի օգտատերերի հարցերին:

Կլրանա »Բյուրոկրատ» գրատան հայտարարած պատկերապատման մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետը: Կարող են դիմել՝ անհատներ, խմբեր: Պետք է ներկայացնել՝ գրախանութի տարածքում՝ հատակին (ասֆալտի վրա), հարակից պատերին, աստիճաններին կամ հնարավոր այլ տեղերում ցանկացած չափսի աշխատանքի կոնցեպտ, որը կապված կլինի գրատան, նրա գործունեության և առհասարակ՝ գրքի հետ:

Նախորդ հոդվածը‘Անդրես Ինյեստա. Պատրաստ եմ գրազ գալ, որ »Բարսելոնան» կհաղթի «Միլանին»’
Հաջորդ հոդվածը‘Վթար Վանաձորում. Կա մեկ վիրավոր’