‘Այսօր՝ մարտի 14-ին սպասվող իրադարձությունները’

1553

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 14-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Ավարտվում է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա «ՀՀ նախագահ ընտրվելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննության ժամկետը։

Տեղի կունենա կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու են բազմազավակ ընտանիքների աջակցության և պետական տուրքի մասին օրենքի նախագծերը:

Ժամը 11:30-ին  ԵՊԼՀ մեծ դահլիճում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որի շրջանակներում հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ ֆրանսիական երգի փառատոն կանցկացվի:

ՀՀ նկարիչների միությունում` ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ՀՊԵՆ հրավերով երեւանյան հանդիսատեսին կներկայանա Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, կլարնետահար Էրիկ Միրզոյանը: 

Նախորդ հոդվածը‘Երևանում շմոլ գազից 3 հոգի է թունավորվել’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի այցը Գերմանիա’