‘Այսօր՝ մարտի 9-ին սպասվող իրադարձությունները’

1187

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 9-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնելու է Գեղարքունիքի մարզ հետեւյալ ժամանակացույցով՝ Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Երևան: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 12 տեղի համար հավակնում են 31 թեկնածու։ Ընտրությունները տեղի են ունենալու այսօր: Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հրապարակել է առաջադրված փաստաբանների ցանկը: Ներկայիս Խորհրդի կազմից առաջադրվել է 8 փաստաբան:

Ժամը 16.30-ին «Կիլիկիա» փակ դաշտում տեղի կունենա Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբի և «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ի ֆուտբոլային թիմերի հերթական բարեգործական հանդիպումը: Հանդիպման նախաձեռնողն է Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբի հայաստանյան ֆան-ակումբը: Այս անգամ խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի հնգամյան Լիլիթին, որի մոտ մի քանի ամիս առաջ ախտորոշվել է երիկամի չարորակ ուռուցք, և այժմ Լիլիթը գտնվում է Ֆրանսիայում բուժման նպատակով: Բուժումը լիարժեք շարունակելու համար անհրաժաշետ է ավելի քան 30.000 ԱՄՆ դոլար: 

Գերմանացի աշխարհահռչակ թավջութակահար Յան Ֆոգլերը ՀՊՖՆ-ի հետ կկատարի ակնածանքի արժանի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը, որը Հայաստանում կհնչի առաջին անգամ: Համերգի երկրորդ բաժնում կհնչի Բրամսի 1-ին սիմֆոնիան: Ծրագրում՝ 
1. Մանսուրյան՝ Թավջութակի կոնցերտ թիվ 4 «Ubi est Abel frater tuus?» (հայաստանյան պրեմիերա)
2. Բրամս՝ Սիմֆոնիա թիվ 1

Ժամը 11.00-ին տեղի կունենան Հայաստանի PARKUR-ի և Կասկադիորների ազգային ասոցիացիաների նախագահ՝ Արմեն Պետրոսյանի և փոխնախագահ՝ Գոռ Համբարձումյանի ասուլիսը, «PARKUR սպոտաձևի ներմուծումն ու զարգացումը Հայաստանում» թեմայով: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկահայ նկարչի գործերը հետմահու գնահատվել են 30 մլն դոլար (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հզոր պայթյուն Քաբուլում’