‘Այսօր՝ փետրվարի 11-ին սպասվող իրադարձությունները’

942

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք ուշագրավ մի քանի իրադարձություններ:

Անդրիաս Ղուկասյանը կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: «Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»,-ասված է տարածած հայտարարության մեջ: Բացի այդ, այսօր նախատեսված է Ղուկասյանի մամուլի ասուլիսը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը կներկայացնի տեղեկություններ ՀՀ Նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հունվարի 21-ից փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված ընդհանուր եթերաժամանակի վերաբերյալ:

Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների իր մեծ ցուցահանդեսում կմասնակցեն ոլորտի ավելի քան 50 կազմակերպություններ։ Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 14.00-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքի մեծ ճեմասրահում:

Երիտասարդ դիվանագետների ակումբ ՀԿ-ն և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Երևանում երթ կանցկացնեն Թուրքիայի տարածքում հայ կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների դեմ: Մինչ այդ երթի կազմակերպիչները քաղաքի մամուլի ակումբներից մեկում կհանդիպեն լրագրողներին:

Սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Նախորդ հոդվածը‘Հումոր. Հայկոն և Մկոն դիմել են դատարան` ընդդեմ ԿԸՀ–ի ‘
Հաջորդ հոդվածը‘Դոնեցկում Մխիթարյանի համար հերթ են կանգնել. Տեսանյութ’