‘Այսօր՝ փետրվարի 13-ին սպասվող իրադարձությունները’

732

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 13-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Այսօր Տյառնընդառաջ է: Ժամը 17.30-ին, Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում 250 նորապսակ զույգերի մասնկացությամբ կկատրավի Տյառնըդնառաջի ժողովրդական տոնախմբություն: Ժամը 17.00-ին եկեղեցում կկատարվի երեկոյան նախատոնակ ժամերգություն, որից հետու եկեղեցու բակում խարույկ կվառվի:

Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «Ուսանողականի Ֆիլհարմոնիա» նախագծի հանդիսավոր բացումը, որի նպատակն է հայ երիտասարդության շրջանում նրբաճաշակ և բարձրորակ երաժշտությունը ճանաչելի և սիրելի դարձնել: 

Հայաստանի նախագահական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունն արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների համար կավարտվի այսօր, ժամը 20:00-ին։ Էլեկտրոնային քվեարկության մասնակիցների թիվը 243 է:

Մատչելի բնակարան ծրագրի շրջանակներում ժամը 13.00-ին, Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/8 հասցեի հարակից տարածքում տեղի կունենա հանդիպում ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի հետ:

Տեղի կունենա Թեհրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ-ի ներկայացուցիչների բանակցային հերթական  հանդիպումը Թեհրանում: ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիյեն հայտարարել է, որ Իրանը  պատրաստ է հերթական՝ արդեն իններորդ  հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Ջուլֆալակյան․ Ըմբշամարտն Օլիմպիական խաղերից հանելը նշանակում է վարկաբեկել մեծ սպորտը’
Հաջորդ հոդվածը‘Երեկ երեկոյան գնդակոծվել են Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղերը’