‘Այսօրվանից եվրոպացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի’

866

Այսօրվանից ԵՄ անդամ 27 երկրների, ինչպես նաև Շենգենյան գոտում գտնվող, սակայն Եվրամիության անդամ չհանդիսացող Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց մուտքի արտոնագրի։ Այս մասին կառավարությունը որոշում էր ընդունել 2012 թվականի հոկտեմբերին: 

Այդ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:

Նշենք նաև, որ դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրվել էր նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիներն ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Չեխիայում վաղը նախագահ կընտրեն’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Heritage հիմնադրամի և Wall Street Journal-ի ինդեքսը էական նշանակություն է ունենալու’