‘Այսօրվանից ՀՀ քաղաքացիները առանց վիզայի Վրաստանում կարող են գտնվել 90 օր’

1286

Վրաստանում սկսում են գործել հինգ կարգի մուտքի վիզաներ, որոնք ստանալու համար այլ պետությունների քաղաքացիները պետք է դիմեն Վրաստանի հյուպատոսոթյուն` ըստ բնակության վայրի: Այդ մասին ասվում է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական վիճակի մասին» օրենքում, որը Վրաստանում ուժի մեջ է մտնում երկուշաբթի օրվանից, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:

Օրենքին  համապատասխան, այն երկրների քաղաքացիներին, որոնց վրա տարածվում է վիզային ռեժիմը, Վրաստանը կտրամադրի բազմակի վիզաներ` 180 օր գործողության ժամկետով  (նշված ժամկետի ընթացքում երկրում 90 օր գտնվելու իրավունքով):

Իսկ այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Վրաստանը հաստատել է առանց վիզայի ռեժիմ (Եվրոպայի, ՆԱՏՕ-ի և ԱՊՀ երկրները), Վրաստանի տարածքում կարող են գտնվել առանց վիզայի` ընդամենը 90 օր կես տարվա ընթացքում:

Իսկ այն անձինք, ովքեր ցանկանում են Վրաստան մեկնել ավելի երկար ժամանակով, պետք է համապատասխան վիզա ստանան մշտական բնակության երկրում Վրաստանի հյուպատոսությունում: Սահմանում կարելի է վիզա ստանալ միայն բացառիկ դեպքերում: միևնույն ժամանակ, նոր օրենքին համապատասխան, կգործի բնակության թույլտվության տրամադրման կարգ:

Այդպիսով, 2014  թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանում կգործեն հինգ կարգի վիզաներ` միգրացիոն, դիվանագիտական, հատուկ, սովորական և տարանցիկ: Միգրացիոն վիզաների կարգին են դասվում ուսանողական, աշխատանքային և գործարարութուն իրականացնելու կամ ընտանիքի վերամիավորման համար վիզաները: Դիվանագիտական վիզաներ կտրամադրվեն այլ երկրների պաշտոնական անձանց, բարձր մակարդակի պատվիրակությունների անդամներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին պետական, պաշտոնական, աշխատանքային, բարեկամական կամ ոչ պաշտոնական այցերով Վրաստան մեկնելու համար:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի բյուջեում 16,1 միլիարդ եվրոյի գերաճ է արձանագրվել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի Եվրո-2016-ի նախընտրական փուլի խաղերը կցուցադրի «Առաջին ալիքը»’