‘Այսօրվանից Սեւան կարելի է մեկնել էլեկտրագնացքով’

302

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է Հրազդան-Ալմաստ-Շորժա էլեկտրագնացքը, հայտնում է News.am-ը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործում է հուլիսի 1-ից ամեն օր, բացի չորեքշաբթի օրերից:
Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է ժամը 6:45-ին եւ Երեւանի Ալմաստ կառամատույց է ժամանում ժամը 08:10-ին: Իսկ Ալմաստ կառամատույցից գնացքը մեկնում է ժամը 08:30-ին:
Աշխատանքային օրերին էլեկտրագնացքը հասնում է մինչեւ Ծովագյուղ կայարան, շաբաթ եւ կիրակի՝ մինչեւ Շորժա:
ՀԿԵ-ն մինչեւ Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն լրտեսել է առնվազն 38 երկրների դեսպանատներ’
Հաջորդ հոդվածը‘Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամ ‘