‘Այսօր ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’

1124

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, այսօր մարտի 3-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Այսօրվա նիստի օրակարգում 5 հարց կա՝ մոտ 3 տասնյակ նախագծերով, այդ թվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,  «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին,  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը:

Ուղիղ միացումը՝ ժամը 12-00-ից 

Նախորդ հոդվածը‘Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Սիթիին»’
Հաջորդ հոդվածը‘Մարսելո. «Այժմ «Բարսելոնայի» մասին չենք մտածում»’