‘Այսօր ահաբեկչության զոհերի հիշատակի օրն է’

1272

Մարտի 11-ը Եվրոպայում հայտարարված է ահաբեկչության զոհերի հիշատակի օր:

2004 թ. այդ օրը Մադրիդի Ատոչա կայարանում չորս մերձքաղաքային գնացքներում պայթյուններ որոտացին, որոնց հետևանքով զոհվեց 191 մարդ, առնվազն  երկու հազար հոգի վնասվածքներ ստացան: Ահաբեկչական գործողությունը, որը համարվում է Եվրոպայում հետպատերազմյան պատմության մեջ ամենախոշորը, իրականացրել էր «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող «Աբու Հաֆս ալ-Մասրիի բրիգադներ» խմբավորումը: Գրոհի նպատակն էր վրեժ լուծել Իսպանիայից՝ միջազգային կոալիցիայի կազմում Իրաքի պատերազմին մասնակցելու համար:

Իսպանիայի մայրաքաղաքում ահաբեկչության բուն կատարողներն ինքնասպանություն գործեցին 2004 թ. ապրիլի 3-ին՝ ձերբակալման գործողության ժամանակ:

Ատոչայի ահաբեկչությանը հետագայում հաջորդեցին նմանատիպ այլ ահաբեկչական գործողություններ՝ Լոնդոնում (2005 թ. հուլիսի 7-ին չորս ահաբեկիչ-մահապարտներ պայթյուններ իրականացրին մետրոյի երեք գնացքներում և ուղևորատար ավտոբուսում), Փարիզում (Je suis Charlie. գրոհ ծաղրանկարիչների դեմ), Օսլոյում (Բրեյվիքի գործը), Բուրգասում (պայթեցվեց հրեա զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը) և այլն:

Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ուիլյամ Հասկիսոնը. հռչակավոր դարձավ մահվան գնով’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի նախկին նախագահին ունեցվածքը թաքցնելու մեղադրանք է ներկայացվել’