‘Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է’

4343

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:

Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…
Նա հետո պիտի դառնա պատանի, 
Եվ երիտասարդ, և այր իմաստուն, 
Անբախտ Մարոյին լացով սպանի, 
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն, 
Մրմուռից դաղված նրա բերանով 
Սարոյի նանը պիտի ողբ ասի, 
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի, 
Գիքորը կանչի, «Էստի՛ համեցեք…»: 
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել 
Իր մոխրակալած-հրակեզ հոգին 
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝ 
Տարիներ հետո նա պիտի դառնա 
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…

Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ. Լոռու Դսեղ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու /այժմ` Ստեփանավան/ չորսդասյա ծխական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: Սկսած 1883 թվականից` իր ամբողջ կյանքն անցկացրել է Թիֆլիսում, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով և հասարակական գործունեությամբ:Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում: Նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը կրկին պարզաբանում է’
Հաջորդ հոդվածը‘Սոֆիայում հակակառավարական ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով’