‘Այսօր ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.58 դրամ/դոլար’

817

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 26 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.810 մլն.դոլար (1.140 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.58 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.23 կետով ցածր է հոկտեմբերի 18-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.70 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.75 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 535.774 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.58 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը հերթական անգամ քվեարկում է ուրիշի փոխարեն. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կադրային փոփոխություն դատախազությունում ‘