‘Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը’

834

Հունվարի 21-ին Վաշինգտոնում, Կապիտոլիումի մոտ, տեղի կունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: Երկրի հետագա զարգացման և իր ուղղվածության մասին ելույթից հետո նախագահը ոտքով կամ ավտոմեքենայով կանցնի մինչև Սպիտակ տուն ձգվող 2կմ ճանապարհը:  Սպիտակ տան մոտ Օբաման կընդունի ԱՄՆ զինված ուժերի ռազմական շքերթը, որից հետո կմեկնարկի ամերիկյան փոփ-աստղերի մասնակցության համերգային ծրագիրը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Երդմնակալության արարողության առիթով Վաշինգտոնում անվտանգության արտակարգ միջոցներ են ձեռնարկվել: Քաղաքում կենտրոնացված են ոստիկանության և Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր:

Նախորդ հոդվածը‘Բժեզինսկի. ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կլինեն թե՛ համաձայնություններ և թե՛ տարաձայնություններ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը ցավակցություն է հայտնում Նաիրա Մամիկոնյանի մահվան կապակցությամբ’