‘Այսօր Ավետիսյանների ընտանիքի քառասունքն է’

1387

Այսօր լրանում է Գյումրիում դաժանաբար սպանված  Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների քառասունքը:

Կեսօրին ընտանիքի հարազատները եւ մտերիմները հոգեւորականների ուղեկցությամբ կգնան գերեզմանոց, այնուհետեւ տեղի կունենան հասարակական կազմակերպությունների ու պետական պաշտոնյաների այցելությունները:

Հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները սպանվել են հրազենային կրակոցներից: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը դանակի հարվածներից ստացած վնասվածքից չապաքինվելով՝ մահացավ 9 օր հետո: Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Դաժան սպանությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ մեղադրյալ Պերմյակովը, օրենքի խախտմամբ  չհանձնվեց ՀՀ իրավախահ մարմիններին, առաջացրեցին գյումրեցիների եւ հայաստանյան հասարակության վրդովմունքը: Հունվարի 14-ին եւ 15-ին Գյուրիում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնց ոստիկանությունը պատասխանեց բռնություններով:

 

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Դաջվածքները ժամանակավոր էին, բայց այդ մարդիկ միշտ ինձ հետ կլինեն»’
Հաջորդ հոդվածը‘Լուկե. «Բնական է, որ Ռոնալդուն չի ցանկանում շփվել լրագրողների հետ»’