‘Այսօր արյան դոնորի միջազգային օրն է’

773

2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:

Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:

Նախորդ հոդվածը‘Ասպիլիկուելտա. Դժվարին պահերին, ինչպես երբեք՝ մենք ուժեղ ենք’
Հաջորդ հոդվածը‘Ալբա. Պետք է հավատալ Իսպանիայի հավաքականին’