Այսօր Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է

1677

Մի քանի օրից կլրանա Հայաստանի անկախության ծննդյան 30–ամյակը։

Այսօր, դրանից մի քանի օր առաջ, այդ անկախությունը կերտողներից մեկի՝ Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է։

Բաբկեն Արարքցյանը Ղարաբաղյան կամ Հայկական համաժողովրդական շարժման ղեկավար մարմնի՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկն էր, իսկ Հայաստանի անկախությունն այդ Շարժման շուրջ քառամյա պայքարի փառահեղ արդյունքն էր։

Բաբկեն Արարքցյանը, եթե պատկերավոր ասենք, նաեւ Հայաստանի անկախության ծննդյան մանկաբարձ-բժիշկն էր. նա էր ղեկավարում 1991թ. ապրիլին ստեղծված Անկախության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը։ Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումը, համաժողովրդական անվիճելի «ԱՅՈ»-ն  նաեւ նրա ջանադիր ու պատասխանատու աշխատանքի արդյունքն էին։

Որպես պետական գործիչ՝ Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի նախագահի պաշտոնում հսկայական են նրա ներդրումն ու ավանդը  նաեւ անկախ պետականության կառուցման գործում։ Նրա ղեկավարության շրջանում Հայաստանի օրենսդիր մարմինն այդ պետականության ամենակարեւոր հենասյուներից մեկն էր՝ դժվարագույն խնդիրներ ունեցող եւ այդ խնդիրները պատվով լուծած պետական մարմինը։

Հայ ազգային կոնգրեսը սիրով ու նրա վաստակի նկատմամբ  ակնածանքով շնորհավորում է Բաբկեն Արարքցյանին` ծննդյան օրվա առթիվ, ցանկանում առողջություն, երկար տարիների կյանք։

Հ․Գ․ iLur.am-ի խմբագրակազմը միանում է շնորհավորանքին։

Նախորդ հոդվածըԱյսուհետ Ամանորին ոչ աշխատանքային oրեր կլինեն միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն