Այսօր Բաստիլի գրավման օրն է

630

Այսօր Ֆրանսիայում ազգային տոն է նշվում՝ Բաստիլի գրավման օրը, մի տոն, որը, ըստ էության, Երկրի Անկախության տոնն է։

1789 թ․ ապստամբած փարիզցիները գրավեցին ամրոցը՝ Բաստիլի բանտը, որը թագավորների իշխանավարության հիմնական խորհրդանիշն էր, և ազատագրեցին յոթ կալանավորների։ Հենց այդ փաստն է ընդունված համարել Ֆրանսիական մեծ հեղափոխության մեկնարկը։

Բաստիլի գրավումն ազգային տոն է հայտարարվել 1880 թ․ հուլիսի 6-ին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տոնի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ուղղված շնորհավորական հեռագրոմ նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը կնպաստի կայունության և փոխըմբռնման հաստատմանը Եվրոպայում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուլա․ «Բրազիլիայում դիմակայում են դեմոկրատիան ու ֆաշիզմը»
Հաջորդ հոդվածըԲելառուսի ուժային կառույցները խուզարկում են ՀԿ-ների գրասենյակները